Եղանակը՝ առաջիկա օրերին


15:57 , 28 հունիս, 2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հունիսի 28-ի ցերեկը 29-30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 2-3-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ին, հուլիսի 1-3-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ի ցերեկը աստիճանաբար կ