Սեփական մոր արժանի զավակը


16:05 , 28 հունիս, 2022

Սեփական մոր արժանի զավակը

Մեկնաբանելով ընդդիմության գործունեությունը՝ Սիմոնյան Ալենը զուգահեռներ է անցկացրել իրենց ու ընդդիմադիրների միջև՝ հիշելով Ռադիոտանը Նիկոլի ձեռամբ պատուհասած դեպքը: «Կրկնել 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի և մեր արածները, նշանակում է, որ նրանք շատ բան ունեն սովորելու Նիկոլ Փաշինյանից, ժողովրդից և ՔՊ-ից։ Այո, Ռադիոտան հետ կապված եղել է այդ դեպքը, բայց Նիկոլ Փաշինյանը հետո գնացել ու այդ դուռը վերանորոգել է»,-մասնավորապես՝ ասել է սեփական մոր արժանի զավակը:

Այստեղ ուշագրավը Ռադիոտան դրվագն է, իսկ ավելի ճիշտ՝ այդ դրվագով Նիկոլին արդարացնելու Ալենի անհույս ու անիմաստ փորձը: Ալենի տրամաբանությամբ՝ եթե Նիկոլը Ռադիոտան ջարդած դուռը հետո վերանորոգել է՝ «լավություն անելով» համայն մարդկությանը, ապա դրանով իսկ Նիկոլն իր մեղքերը քավե՞լ է ազգի առաջ: Արցախը տալու, երկիրն այս օրվան հասցնելու, տնտեսությունը փոշիացնելու և այլ հանցանքերի համար, փատորեն, Նիկոլն ի սկզբանե վճարել է՝ վերանորոգելով Ռադիոտան դուռը: Եվ քանի որ վերանորոգել է իր ջարդած դուռը, ստացել է իրավունք՝ հետայսու ևս ծախելու հայրենիքը՝ բավարարելով թուրքերի այլասերված ցանկությունները:

Սարսափելի է Սիմոնյան Ալենի հոգեբանությունն ու դրանից բխող այսօրինակ ճամարտակությունը, որ զուտ անկարողության հետևանք է. իրենք էլ են հասկանում իրենց գործած հանցանքների ծանրությունը, բայց փորձում են թույլ չտալ ընդդիմության քաղաքական կապիտալի կուտակում: Ուստի ինչ հիմարություն ասես,որ դուրս չեն տալիս՝ մարդկանց հայտնի կենդանու տեղը դնելով:

Ո՞վ է էշը…