Ամերիկացիների պատասխանը՝ Լավրովին


13:49 , 28 հունիս, 2022


Ամերիկացիների պատասխանը՝ Լավրովին

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն թվիթերյան գրառմամբ հետաքրքիր տեղեկություն է հայտնել, որում ըստ էության, արտացոլված է ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ Ադրբեջանում արված այն հայտարարության արձագանքը, ըստ որի՝ Մինսկի խումբը փաստացի լուծարվել է ոչ թե ՌԴ-ի, այլ ԱՄՆ ու Ֆրանսիայի մեղքով:

Մասնավորապես՝ թվիթերյան գրառման մեջ ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը. մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»:

Փաստորեն՝ կողմերը միմյանց են մեղադրում Մինսկի խմբի պարալիզացման հարցում՝չնայած այն հանգամանքին, որ առնվազը ֆորմալ առումով համանախագահ բոլոր երկրներն էլ կողմ են արտահայտվում դրա գործունեության շարոնակականությանը՝ շատ լավ գիտակցելով, որ 44-օրյա պատերազմը չի կարող դանալ ԼՂ խնդրի համապարփակ լուծման ունիվերսալ ճանապարհ:

Հետաքրքիրն այստեղ այն է, որ, փաստորեն, ականատես ենք դառնում համանախագահ երկրների կողմից սեփական բաժին պատասխանատվությունը մյուսների վրա բարդելու երևույթին. Մոսկվան Արևմուտքին է մեղադրում և հակառակը: Սակայն արդյոք համանախագահ երկրներից գոնե մեկի մոտ կա՞ անկեղծ ցանկություն՝ Մինսկի խմբի աշխատանքները վերբեռնելու՝ նկատի ունենալով ուժային կենտրոնների համար համեղ պատառի դերում հայտնված Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը, թե՞ գործ ունենք երեսպաշտության դրսևորումների հետ, ինչը, ցավոք, բնորոշ է մեծ քաղաքականությանը:

Իրականում գլոբալ խնդիրն Ադնրկովկասի բանալիները ստանալն է, որն, ինչպես հասկանալի է, արցախյան հակամատությունն ու դրա վրա իրական ներգործություն ունենալն է: Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման հարցում ոչ մի համանախագահ երկիր մինչև վեջ անկեղծ չէ. ՌԴ-ն փաստացի ձախողում է դրա աշխատանքները՝ հույս ունենալով դառնալ տարածաշրջանում միակ «ասողը»՝ առանց Արևմուտքի ուղիղ միջամտության (Մոսկվան նախընտրում է Թուրքիայի հետ սեպարատ պայմանավորվածոթյունները)՝ նկատի ուենալով սեփական զորքերի՝ Արցախում գտնվելու իրողությունը, Արևմուտքն էլ շատ չի սեղմում՝ տուրք տալով, ըստ երևույթին, Իլհամի կապրիզներին. անգլոսաքսերին էլ ադրբեջանական էներգակիրներն են պետք, ուստի փորձում են շատ չսեղմել Ադրբեջանին՝ Ալիևին Մոսկվայի գիրկը չմղելու համար ու պարբերաբար Իլհամին հիշեցնելով հայկական շահն անտեսելու գինը:

Արդյունքում շահում է Իլհամը՝ մանևրայնության լայն դաշտ ստանալով, վայելելով կարևորագույն երկիր Թուրքիայի բացարձակ աջակցությունը: