Աշխատանքային այցով ՌԴ մեկնած Արցախի ԱԳ նախարարը քննարկումների ընթացքում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին


16:16 , 27 հունիս, 2022

Armenpress.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունիսի 21-27-ն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը  հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։
 
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։