12:01 , 29 օգոստոս, 2013Lragir.am-ը գրում է.
Սիրիայի հարցում դեռեւս հնարավոր է քաղաքական լուծում գտնել, որը ձեռնտու կլինի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին: Նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի նախագահ Մարտիլ Շուլցը Դոյչլանդֆունկ ռադիոյին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով, ճնշման լծակներից մեկը «Բաշար Ասադի վարչակարգի տնտեսական եւ քաղաքական մեկուսացումն է, որին կարելի է հասնել ավելի արագ առանց ռազմական հարվածի: Եթե Ռուսաստանն ու Չինաստանն աջակցեն այս ընդհանուր նախաձեռնությանը, ապա ռազմական միջամտությունն անադրյունավետ կլինի»: