Ալիևը՝ Նիկոլի թասիբին


14:23 , 27 հունիս, 2022

Ալիևը՝ Նիկոլի թասիբին

Ալիևը, այցելելով Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանի զորամասերից մեկը, կրկին վայրահաչել է ու վայրահաչել է՝ պաշտպանելով, ըստ էության, Նիկոլին: «Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին է՛լ ավելի կամրապնդվեն: Եթե Հայաստանը սահմանների հստակեցման հարցում կրկին դիմի իր մարտավարությանը, փորձի ժամանակ ձգձգել, ապա ի վերջո կզղջա: Մենք ուշադիր հետևում ենք ռևանշիստական ուժերի գործողություններին, որոնք փորձում են գլուխ բարձրացնել Հայաստանում»,-մասնավորապես՝ հոխորտացել է Իլհամը:

Թշնամու հայտարարությունն ուղիղ աջակցություն է՝ ՔՊ-ին՝ հենց ՔՊ-ականների բառամթերքի ակտիվ գործածմամբ. ընդդիմությանը «ռևանշիստ» է անվանում մե՛կ Հեյդարի խաղամոլ զավակը, մե՛կ էլ դե գիտեք ովքեր:

Իլհամը փաստցի հայտարարում է, որ ինքը Նիկոլի հետ հարց չունի, ունի ընդդիմության հետ, որն էլ, շնորհիվ պայքարի, փաստորեն, վիժեցնում է ՀՀ երկրորդ կապիտուլյացիայի ծրագիրը: Այսինքն՝ Նիկլոը ամեն ինչ բաշխում է ազերինեին, իսկ ա՛յ «ռևանշիստները» խանգարում են պրոցեսին: Իսկ եթե շարունակեն խանգարել, պատերազմ կլինի. Իլհամը, Անդոնի պես, ընդդիմությանն է մեղադրում հնարավոր նոր պատերազմի համար:

Միայն սա բավարար է՝ հասկանալու այն հսկայական գործը, որ ընդդիմությոնն իր փողոցային պայքարով ի վիճակի եղավ անել Հայաստանի համար՝ պայքարելով Նիկոլ-Իլհամ-Էրդողան եռյակի դեմ, ինչի ադյունքում հիասթափված է Իլհամը, որ սպառնում է նոր պատերազմով:

Իհարկե, Իլհամիկի խոսքերի հասցեատերը միայն ՀՀ ընդդիմութունը չէ. դրա «շահառուներից» է նաև Ռուսաստանը, որը կարծես չի շտապում մասնակից դառնալ թրքական դավադիր պլաններին, չի շտապում մասնակցել ՀՀ կապիտուլյացիային՝ խանգարելով դրան տանող արևմտյան ծրագրի իրագործմանը:

Իսկ Իհամը շտապում է, շատ է շտապում՝ գիտակցելով նաև Նիկոլի իշխանության ոչ մշտնջենական բնույթը: