Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել․ օրակարգում դատավորների ընտրության 6 հարց է ընդգրկված


12:38 , 27 հունիս, 2022
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նստաշրջան։ Օրակարգում ընդգրված է 6 հարց, որոնցից երեքը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված 3 թեկնածուների ընտրության հարցն է, մյուս 3-ը՝ հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուներիի ընտրության հարցերը։