Ալիևն այցելել է Քարվաճառ


10:51 , 27 հունիս, 2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով  Բաքվի կողմից օկուպացված Քարվաճառի շրջան, որտեղ մասնակցել է «Քալբաջար-1» փոքր հիդրոէլեկտրակայանի բացմանը, գրում է  Minval.az-ը։

Նշվում է, որ Լև գետի վրա կառուցված կայանն օկուպացված Քարվաճառում Բաքվի կողմից կառուցված և շահագործման հանձնված առաջին հիդրոէլեկտրակայանն է։