Իրանը շուտով 300 կմ հեռահարությամբ զենիթային հրթիռներ կներկայացնի


10:39 , 27 հունիս, 2022

ռաջիկայում Իրանը 300 կմ հեռահարությամբ զենիթային հրթիռներ կներկայացնի։ Այս մասին, ինչպես փոխանցում է ISNA-ն, հայտարարել է իրանական բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալիրեզա Էլհամին։

«Մոտ ապագայում Իրանի ՀՕՊ-ը 300 կմ հեռահարությամբ հրթիռներ կներկայացնի։ Պատժամիջոցներն ու սպառնալիքները հաղթահարելու միակ ուղին բոլոր ոլորտների ուժեղացումն է, հատկապես՝ ռազմական ոլորտի», - մեջբերում է Էլհամին պարբերականը։

Նա նաև հավելել է, որ զարգացումը հակաօդային պաշտպանության ոլորտում սեփական ուժերի նկատմամբ հավատի ու ինքնավստահության նշանն է, և ընդգծել, որ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում Իրանը չպետք է կախված լինի այլ երկրներից։