ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Էրդողանը քննարկել են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը


21:59 , 25 հունիս, 2022

Armenpress.am-ը գրում է. 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ստոլտենբերգը «Թվիթերի» իր պաշտոնական էջում հրապարակած հաղորդագրության մեջ նշել է, որ հարցն Էրդողանի հետ քննարկել է հեռախոսազրույցի միջոցով:

Նա տեղեկացրել է, որ պայմանավորվել են բանակցությունները շարունակել հաջորդ շաբաթ Բրյուսելում և Մադրիդում: Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել մայիսի 18-ին: