Ալթայում հրդեհի մակերեսը հասել է 2300 հեկտարի


15:25 , 25 հունիս, 2022

Ռուսաստանի Ալթայի երկրամասի Ուգլովսկի շրջանում բռնկված բնական հրդեհի տարածման մակերեսը հասել է 2,3 հազար հեկտարի: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը:

Հրդեհը մարելու նպատակով ՌԴ ԱԻՆ-ը գործի է դրել Բե-200 ինքնաթիռը, որը մեկ օրվա ընթացքում 18 տոննա ջուր է նետել հրդեհի օջախի վրա:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Օզերո-Կուզնեցովսկի անտառտնտեսությունում չորեքշաբթի օրը՝ հունիսի 22-ին, կայծակի պատճառով:

Փրկարարակ