Սիրիայի ափեր է ուղևորվել ֆրանսիական ամենաժամանակակից ֆրեգատը. ԶԼՄ-ներ


11:40 , 29 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի Տուլոն քաղաքի նավահանգստից Միջերկրական ծովի արևելյան մաս է ուղևորվել Chevalier Paul ֆրեգատը՝ ֆրանսիական նավատորմում ամենաժամանակակիցներից մեկը:

Ֆրանսիայի զինվորական հրամանատարությունը որոշում է կայացրել Սիրիայի շրջան ուղարկել հրթիռային զենքով կառավարվող Chevalier Paul ֆրեգատը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Le Point ֆրանսիական ամսագիրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը Պարսից ծոցի շրջան է ուղարկել երկու ավիակիր: