Սյունիքում բախվել են Mercedes-ն ու ՊՆ համարանիշներով КамАЗ-ը, պայմանագրային զինծառայողներից մեկը տեղում մահացել է, 4-ը տեղափոխվել են Սիսիանի զինհոսպիտալ


23:39 , 24 հունիս, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ  համարանիշներով КамАЗ-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ: