ՔՊ-ականի ուշագրավ բացահայտումները՝ ներքին խոհանոցից


16:26 , 24 հունիս, 2022
ՔՊ-ական Հայկ Հովհաննիսյանը, որը միառժամանակ առաջ զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության պետի պաշտոնը՝ իր պնդմամբ՝ ստիպողաբար ստիպված լինելով հրաժարականի դիմում գրել, մի ուշագրավ գրառմամբ է հանդես եկել «Ֆեյբուքի» իր էջում՝ կամա-ակամա բացահայտելով այն խայտառակ ներքին խոհանոցը, որ կա «Քաղաքացիական պայմանագրում»:

ՔՊ-ականը, մասնավորապես, բողոքել է, որ ՔԽ-ում չեն գնահատում գործ անողին, պատերազմի մասնակից կուսակցին, քարը քարին դնել փորձողին: «Լինելով ՔՊ կուսակցության անդամ, վստահ էի, որ իմ ներդրած ուժն ու ցուցաբերած ցանկությունը երկրին, մայրաքաղաքին, ստույգ ոլորտին բարիք բերելուն աննկատ չի մնա ու անպայման «կօգտագործվի» ի նպաստ քաղաքի, սպասում էի համապատասխան արձագանքի, բայց ցավոք սրտի դա լոկ իմ երևակայության արդյունքն էր»,-մասնավորապես՝ բողոքել է սեփական թիմից ՔՊ-ականը՝ միաժամանակ արձանագրելով կուսակցության ներսում ու պետական ապարատում արմատավորված «գործ տալու» սովորույթի ավերիչ հետևանքները:

Հովհաննսիյանն, ըստ էության, ներսից է նկարագրել այն խայտառակ վիճակն ու բարքերը, որ արմատավովել են այսօր Նիկոլի քաղաքական ուժի ներսում. չկան բարոյական սահմաններ, աշխատել, ինչ- որ դրական բան անել ցանկացողներին արագորեն լիկվիդացնում են, խաբարբզիկության ու դանոսչիկության մակարդակը հասել է իր պատմական մաքսիմումին, ինչը թերևս տարօրինակ չէ՝ նկատի ունենալով Նիկոլի կենսագրությանը բնորոշ հայտնի կողմերը: Չլիներ գործ տալը, Նիկոլն այսօր ոչ միայն վարչապետ, այլև նույնիսկ շարքային լրագրող չէր լինելու, և դա փաստ է:

ՔՊ-ականը ֆիքսել է մի պարզ, բայց խայտառակ իրողություն՝ ՔՊ-ում գնահատված են, իրենց լավ են զգում միայն նրանք, ովքեր երկիրը քանդում են, իսկ այն միամիտները, որոնք իրենց տեղերում փորձում են ինչ-որ բան անել, անմիջապես իզգոյ են դառնում ու առհամարհվում: