Բայդենի ռևերանսը՝ Ալիևին


15:10 , 24 հունիս, 2022
Արձագանքելով Բայդենի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացման շրջանցման փաստը՝ ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը բացասական գնահատականներ է հնչեցրել Բայդենի ադմինիստրացիայի հասցեին՝ նկատելով, որ որոշումը կայացվել է ի հեճուկս Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական բռնությունների, և սա՝ այն դեպքում, երբ Բայդենը դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացմանը:

Փաստը, որ ԱՄՆ շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել բռնապետական Ադբեջանին, իհարկե, առաջին հերթին պայմանավորված է սեփական պետական շահերով: Իսկ դրանք, նկատենք, բավական շատ են. նախ՝ ԱՄՆ-ն խնդիր ունի՝ ամբողջությամբ դուրս դնելու Բաքվին Մոսկվայի՝44-օրյա պատերազմի արդյունքում որոշակիորեն մեծացած ազդեցությունից՝ այդ երկիրը ծառայեցնելով իր ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական շահերին, ինչով էլ պայմանավորված էր, ի դեպ, նույն Միշելի հակահայ հայտարարությունը, ապա՝ կա նաև Թուրքիայի գործոնը, որի կարևորոթյունը նույն Անդրկովկասը ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի դարձնելու հարցում անհերքելի է,իսկ ինչպես հայտնի է, Թուրքիայի տարածաշրջանային թիվ մեկ հենարանն Ալիևն է: Մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ կապերի ամրապնդումն Արևմուտքի համար ոչ միայն ունի էներգետիկ-աշխարհատնտեսական կարևոր նշանակություն այն էլ հենց այս փուլում, այլև աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական՝ կապված ասենք Արցախում ռուսական բազայի անցանկալի գոյության հետ. ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում հիմա Արևմուտքի խնդիրը ռուսական բազաների լիկվիդացիան է, իսկ սա նշանակում է, որ ԱՄՆ-ում կան ակնկալիքներ Ալիևից առ այն, որ վերջինս, երբ գա ժամանակը, կդնի ռուս խաղաղապահների՝ Արցախից հեռացման հարցը՝ փակելով ռուսական դարաշրջանն Անդրկովկասում: Ոչ պակաս կարևոր գործոն է նաև Ադրբեջանի աշխարհագրական դիրքը՝ կապված Իրանի հետ սահմանակցմամբ. Իսրայելի համար Ադրբեջանը կարևոր հակիրանական պլացդարմ է, իսկ Իսրայելը, կոպիտ ասած, նույն Ամերկան է՝ Մերձավոր Արևելքում: Ասել կուզի՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ադրբեջանում խորն արմատներ գցած անգլոսաքսոնական էլիտաները հանուն Նիկոլի «դեմոկրատիայի բաստիոնի» չեն պատրաստվում խռիկ տալ անհատակ հարստության աղբյուր Իլհամին:

Ի՞նչ է մնում «ժողովրդավար» Հայաստանին այս իրավիճակում, երբ, փաստորեն, գերտերությունները մրցակցության մեջ են հայտնվել՝ Ադբեջանին իրենցով անելու հարցում, միայն մեկ բան՝ Նիկոլ՝ 3 մլն վարչապետներից մեկը…