Իշխանությունները, որ ծրագրում էին արբանյակի միջոցով փիառային հարցեր լուծել՝ Նիկոլին ներկայացնելով՝ մի նոր Յուրի Գագարին, հիմա ընկել են իրենց իսկ թակարդը


19:22 , 23 հունիս, 2022

Գաղտնապահ Ռոբոն

ԲՏԱ նախարար Խաչատրյան Ռոբերտը, մեկնաբանելով «Նիկոլի անձնական գյուտ» հռչակված հայկական արբանյակի շուրջ պտտվող լուրերն ու մեկնաբանությունները, հայտարարել է, թե քանի որ թեման գաղտնի է պահվում, ինքը չի կարող փակագծեր բացել՝ արբանյակի բոլոր հնարավորությունների կամ դրանց վերաբերյալ Հայաստանի ունեցած ծրագրերի հետ կապված՝ վստահեցնելով, որ ասուլիս է կայանալու, որտեղ կտրվեն կուտակված հարցերի պատախանները. արբանյակի իրական հնարավորություններն իբր հատուկ նպատակով գաղտնի են պահվում:

Իշխանությունները, որ ծրագրում էին արբանյակի միջոցով փիառային հարցեր լուծել՝ Նիկոլին ներկայացնելով՝ մի նոր Յուրի Գագարին, հիմա ընկել են իրենց իսկ թակարդը. պարզվեց՝ CubeSat դասի արբանյակն իսպանական է, արձակվել է ԱՄՆ-ից «Falcon-9FT» կրող հրթիռով, «Block-5 (F9-156) 59» միկրո արբանյակների հետ փաթեթում,ուր նույնիսկ Հայաստանը հիշատակված չէ մյուս երկրների շարքում:

Ի՞նչ է կատարվում: Իսկ կատարվում է այն, որ իշխանությունները ճարպկելով թեման պարուրում են խորհրդավորության թանձր մառախուղով: Նպատակն էլ միանգամայն ընթեռնելի է. պետք է ինչ-որ կերպ արդարացնե՞ն իրենց իսկ ստեղծած տեղեկատվական աղմուկը, որը, փաստորեն, ոչ մի բանի մասին էր, բայց հենց այդ ոչ մի բանի համար էլ Հայաստանը ծախսել է ռեսուրսներ,որոնք այս նեղ իրավիճակում կարող էին ուղղվել բոլորովին այլ՝ շատ ավելի ճիշտ ուղղությամբ: Հնադարյան բջջային հեռախոսների տեսախցիկներից արված լուսանկարների որակի լուսանկարներ ստանալու իմաստը ո՞րն է այս գերզարգացած դարում, երբ դրանք բացարձակապես ոչ մի բնագավառում չեն կարող պիտանի մատերիալ համարվել:

Ա՛յ հենց այս իրավիճակն է բոլոր ոլորտներում, երբ կես բան անում են, հազար՝ ներկայացնում: