Հայաստանը կդառնա՞ Ուկրաինա


16:20 , 23 հունիս, 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լին Թրեյսիին փոխարինող է գտել. նախագահը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում առաջարկել է 2020-ի հունվարից Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատար Քրիստինա Քվիենի թեկնածությունը:

Ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ էլ լուրեր էին տարածվել, որ այդ պաշտոնում Վաշինգտոնը կարող է դիտարկել վերջին տարիներին Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը աշխատած Ալան Պերսելլի թեկնածությունը, բայց, փաստորեն, ընտրությունը կանգնել է Քվիենի թեկնածության վրա:

Ի՞նչ կարող է սա նշանակել՝ նկատի ոնենալով գերտերությունների կողմից դիվանագիական ոլորտում վարվող կադրային քաղաքականության ոչ կամայական բնույթը. եթե փաստացի Ուկրաինայում ԱՄն դեսպանին ուղարկում են Հայաստան, նշանակում է այստեղ կարող են լինել նույնանման պլաններ, ինչ՝ Ուկրաինայում:

Ակնհայտ է, որ Անդրկովկասը դարձել է «վառոդի տակառ», և մի կայծն էլ բավ է՝ տարածաշրջանը արյունալի բախումների, անկանխատեսելի ընթացքով ու ելքով պատերազմների թատերաբեմ դարձնելու համար, և այդ իմաստով միայն Ալիև Իլհամի չդադարող ռամզատենչ հռետորաբանությունը բավարար է՝ հասկանալու, թե հատկապես տարածաշրջանի որ հատվածն է դառնալու բախման կիզակետ, եթե հանկարծ գերտերությունները որոշեն հարաբերություններ պարզել Անդրկովկասում: Այս իմաստով բավական խոսուն են Մոսկվայից վերջին շրջանում Արևմոտքին ուղղված այն նախատինքները, համաձայն որոնց՝ Մոսկվան չի հանդուրժի Անդրկովկասը պայթեցնելուն միտված արևմտյան ուժերի խարդավանքները (ՌԴ ԱԳՆ-ն ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում է հիմնականում այսպիսի ուղերնձեր հղում):

Քվիենի առաքելությունը ո՞րն է լինելու Հայսաստանում: Նվազագունը, որ կարելի է ակնկալել, Հայաստանը ՌԴ ազդեցության գոտուց դուրս դնելն է, իսկ վատթարագույն տարբեարկն էլ այն է, որ այդ պրոցեսը կարող է ուղեկցվել ավերիչ պատերազմով՝ ասենք Իրանի ու Թուրքիայի մասնակցությամբ: Այսինքն՝ բացառված չէ, որ Ուկրաինայում ռուսներին նեղը գցելու համար ճակատ բացեն այստեղ նույն Իլհամի ձեռամբ ու չբացվող «Զանգեզուրի միջանցքի» պատրվակով: Դրանով Արևմուտքը կհարվածի և՛ Իրանին, և՛ Մոսկվային՝ երկուսի համար կարևոր երկիր հանդիսացող Հայաստանի անկումն անշրջելի դարձնելով: Նոր դեսպանի նշանակումը Հայաստանի համար կարող է ողբերգական հետևանքներ ունենալ՝ հատկապես նկատի ունենալով ներկայումս ՀՀ ղեկին գտնվող քաղաքական ուժի բնույթն ու ծածուկ նպատակները:

Ակնհայտ է, որ Նիկոլի առաքելությունը դեռևս ավարտված չէ: Գուցե այն ավարտվել է նրա տերերից մեկի համար, բայց մյուսները դեռ ունեն ակնալիքներ,և քանի դեռ մինչև վերջ Նիկոլը չի հատուցել իր փառասիրության համար, փայտով էլ ծեծես՝ չի գնալու: