Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին էական կարգապահական խախտման հիմքով


14:53 , 23 հունիս, 2022

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը ԲԴԽ նախագահ, լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբեյլալ։

Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը․«ԲԴԽ–ն, քննության առնելով Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդույթյունը կազմող հանձնախմբի կողմից ներկայացված միջնորդությունն ու կից ներկայացված փաստաթղթերը, և ղեկավարվելով Սահմանադրությամբ ու սահմանադրական օրենքներով, ԲԴԽ–ն որոշել է հանձնախմբի միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բավարերել, ԲԴԽ– անդամ , նախագահ, Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել, որոշումն ուժի մեջ է մտնում հրախարակման պահից և վերջնական է»։