Քերոբյան Վահանի «ռեկորդը»


12:59 , 23 հունիս, 2022
Քերոբյան Վահանը շարունակում է գովազդել «նոր» Հայաստանի «բարիքները»: Օրերս Խոզերի գենետիկական կենտրոն այցելած ու, ըստ երևույթին, այդ այցից էլ ներշնչված Քերոբյան Վահանը հերթական անգամ տեղեկացրել է, թե ինչպես է աճում ու բարգավաճում Հայաստանի աշխատաշուկան. ինչ-որ թվեր է մեջբերել ու եզրակացրել, որ 2022 թվականի մայիսին Հայաստանի աշխատաշուկան շարունակել է աճել՝ գրանցելով հերթական ռեկորդը:

2022 թ. մայիսին աշխատանքի շուկայում գրանցված մարդկանց թիվը նախորդ տարվա համեմատ իբր ավելացել է 6%-ից մի փոքր ավել, իսկ ահա աշխատավարձային ֆոնդը կազմել է մոտ 160 մլրդ դրամ:

Քերոբյանի Վահանը թիրախավորել է հատկապես աշխատաշուկայում տիրող վիճակը և պարբերաբար միամիտների «գլխի տակ փափուկ բարձ է դնում»՝ այդ ֆոնին փորձելով գովազդել իր պաշտոնավարման արգասիքները:

Սա կարող է լինել մեկ պատճառով. Հայաստանում ամենածանր դրությունը հենց աշխատաշուկայում է ստեղծվել, իսկ աշխատավարձերն էլ, հակառակ հրապարակվող թվերի, ոչ թե աճել, այլ նվազել են: Բանն այն է, որ երկրի տնտեսության ռեալ սեկտորի վիճակը բավական տխուր է՝ չնայած Հայաստան ներհոսող դոլարի մեծ քանակի, որն, ինչպես հայտնի է, պայմանավորված է այստեղ ժամանած ռուսների գործոնով: Ավելին՝ դոլարի կուրսի անկումը ծանր դրության մեջ է դրել շատ տնտեսվարողների, ու հիմա նրանցից շատերը ստիպված են գնալ կրճատումների կամ աշխատավարձերը պակասեցնելու ճանապարհով:

Այնպես որ՝ իրականում ոչ մի ռեկորդ էլ չի գրանցվում, իսկ միայկ ռեկորդակիրն էլ Քերոբյան Վահանն է մնում՝ Նիկոլի հանդեպ իր անհատակ սիրով: