Ասլանյան Հակոբը յուրայիններին է՞լ է թալանչի ու անբարոյական համարում


18:03 , 22 հունիս, 2022

Ասլանյան Հակոբը «պադստավկա» է արել ՔՊ-ին

ՔՊ-ական Ասլանյան Հակոբը, ընդդիմադիրներին հռչակելով՝ իրենից «վառված» այն պատճառոբ, որ ասել է նրանց՝ թալանել են, հայտարարել է.«Ես 52 տարի աշխատել եմ այս երկրի համար, բայց ես հյուրանոցներ չունեմ: Կարող էի, չէ՞, ունենալ, թե՞ իրենք մտածում են՝ իրենց չափ խելք չունեի, երբ որ 3-4 մասնագիտություն ունեի: Կարող էի, չէ՞: Բայց չեմ գողացել, հայրենիքիս հաշվին իմ բարեկեցությունը չեմ ստեղծել, որովհետև ապրել մի երկրում, որտեղ այսքան մեծ պրոբլեմներ կան ու ապրել լիության մեջ առնվազն անբարոյականություն է»:

Ասլանյան Հակոբի բարոյական արժեհամակարգն, իհարկե, խիստ ինքնատիպ է: Փաստորեն՝ բոլոր նրանք, ովքեր բարեկեցիկ կյանքով են ապում կամ հարուստ են, բացարձակ անբարոյական են հենց միայն այն հիմքով, որ Հայաստանը աղքատ երկիր է՝ չնայած հարստության կամ բարեկեցության ծագմանը:

Հակոբն, իհարկե, հասկանալի է, թե ուր է փորձում հարվածել. Նիկոլի ուշիմ աշակերտն է, որ ընդդիմության նկատմամբ ատելություն բորբոքելիս ակտիվորեն օգտվում է պոպուլիստական գործիքակազմերից մեկից:

Հակոբի պրոբլեմը,սակայն, այն է, որ իր այդ թեզը բացարձակապես ոչ մի քննադատության չի դիմանում և ահա թե ինչու: Բանն այն է, որ նախկիններին թալանի մեջ անդադար մեղադրող ու ժամանակին պապիրոսի փող չունեցող ՔՊ-ականներն այսօր սարսափելի հարստացել ու էլիտար կայֆերի մեջ են հայտնվել՝ սկսած էկզոտիկ կղզիներից մինչև տեղական աշխարհագրությամբ սահամանփակվող հաճույքներ: Ակնհայտ է, չէ՞, թե ինչի հաշվին են երեկվա դառմայեդներն այսօր էլիտա դարձել: Հիմա ի՞նչ, Ասլանյան Հակոբը յուրայիններին է՞լ է թալանչի ու անբարոյական համարում: Փաստացի մարդը սեփական թիմի ուղղությամբ ցեխ է շպրտում՝ մեղադրելով անբարոյականության մեջ՝ դառնալով քաղաքական ինքնագոլի հեղինակ:

ՔՊ-ում պետք է հասկանան, որ նմանատիպ դատարկաբանություններով առավելապես խարխլում են ոչ թե իրենց քաղաքական օպոնենտների, այլ հենց իրենց թիմի դիրքերը՝ նկատի ունենալով այդ թիմի անդամներից շատերի վարած արքայական կենսակերպը՝ նախկին անփառունակ կյանքի ֆոնին:

Կեցցե՜ պապին…