Ռոստովի շրջանում Սու-25 գրոհիչ է կործանվել


22:04 , 21 հունիս, 2022

Lurer.com-ը գրում է.

Ռոստովի շրջանում ռուսական Սու-25 ռազմական գրոհիչ է կործանվել: Ինչպես ՏԱՍՍ-ին են հայտնել ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից՝ օդաչուն զոհվել է:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը։