Չլինես գագիկջհանգիրյան, մեկ րոպե անգամ չես դիմանա Նիկոլի կառուցած թրքահայաստանի պետական համակարգում


17:50 , 20 հունիս, 2022

Անփոխարինելին, բայց ոչ միակը

Ռուբեն Վարդազարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի գաղտնալսված կամ ձայնագրված խոսակցության հրապարակայնացմամբ հասարակությունը ևս մեկ ավելորդ անգամ ականատես դարձավ այն խայտառակ բարքերին, որ իշխում են Հայաստանի դատաիրավական համակարգում: Չնայած տվյալ պարագայում առավելապես բացահայտվում ու «ջրի երես են դուրս գալիս» հենց վերոհիշյալ համակարգում տիրող անբարո բարքերն ու նույնքան անբարո խաղի կանոնները՝ ամբողջությամբ շաղախված քաղաքականությամբ, սակայն առանձնապես մեծ խելք պետք չէ՝ հասկանալու, որ, ըստ էության, նույն վիճակն է տիրում նաև բոլոր մնացյալ ոլորտներում. պետության ու դրա բոլոր համակարգերի շահառուն մեկ հոգի է՝ Նիկոլը, որն էլ պետության հերն ուղղակի անիծում է՝ այն վերածելով սեփական հոր «դուքյանի»:

Իհարկե, այստեղ առանձնակի ուշադրության ու քննադատության է արժանի հենց Ջհանգիրյան Գագոն՝ Նիկոլի անփոխարինելի ստրուկներից մեկը, բայց հասկանալի է, որ երևույթն այս չի սկսվում ու սահմանափակվում մեկ անձով. գագիկջհանգիրյաններով լեցուն է պետական համակարգը: Չլինես գագիկջհանգիրյան, մեկ րոպե անգամ չես դիմանա Նիկոլի կառուցած թրքահայաստանի պետական համակարգում:

«Ապագա կա ապագա»…