Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել՝ քննարկելու ներքին և արտաքին մարտահրավերները


13:29 , 20 հունիս, 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Օրակարգում Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներն էին: Զեկուցումներով հանդես են եկել պաշտպանության, արտաքին գործերի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները։

Ներկայացված հարցերի շուրջ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, որոնց արդյունքում Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին: