Պետրոսի կնիկը «քցել» է


10:46 , 20 հունիս, 2022
Պետրոսի կնիկ Անդրեասյան Ժաննան՝ ԿԳՄՍ սորոսական փոխնախարարը, որ իր ելույթներում հաճախ է «ականջ շոյող» հայտարարություններով հանդես գալիս՝ պարբերաբար խոսելով ասենք ուսուցիչների աշխատավարձերի մասին՝ հասնող ընդհուպ մինչև 400000 դրամի, մանկավարժի աշխատանքը գնահատելու և այլն, հանրային քննարկման է ներկայացրել դպրոցների ֆինանսավորման կարգի նախագիծը՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին», որն արդեն իսկ արժանացել է հանրային բացասական արձագանքի:

Մասնավորապես՝ եթե ուսուցչական մեկ դրույքի համար սահմանվում է նվազագույն աշխատավարձ՝ 108,8 հազար դրամի չափով, ապա համաձայն առաջարկվող բանաձևի՝ դպրոցի տնօրենների աշխատավարձի չափ է սահմանվելու մոտ 160 հազար դրամը, իսկ դրա հարկումից հետո մաքուր թիվը կազմելու է 110-120 հազար դրամ գումար:

Սա, իհարկե, խայտառակություն է, ընդ որոմ՝ խայտառակություն՝ առավել ծավալուն մասշտաբով: Իսկ այդպիսին է, քանի որ այս ամենից ցինիզմի հոտ է փչում. կանգնել ու մարդկանց մեջ ակնկալիքներ առաջացնել, իսկ հետո կոպեկներ շպրտել պետության համար կարևորագույն առաքելություն իրականցնող մանկավարժներին, իսկական փարիսեցիություն է, իսկ այս դեպքում՝ սորոսականություն:

Ընդհանրապես մեր երկրում մտավոր աշխատանք կատարողների հանդեպ պետության վերաբերմունքը երբեք էլ աչքի չի ընկել իր ջերմությամբ, բայց այն, ինչ անում են ներկա իշխանություններն, ուղղակի սարսափելի է. բացի այն, որ կրթական ծրագրերն ու համակարգն են հարմարեցվում սորոսականության չափանիշներին, դրան զուգահեռ փաստացի վերացնում են որևիցե նյութական շահագրգռվածություն՝ գալու ու աշխատելու դպրոցում:

Ասում են՝ եթե ուզում ես պատկերացում կազմել որևիցե պետության մասին, ապա տես, թե իչպես են տվյալ պետությունում վերաբերվում գիտամանկավարժական ու առողջապահական սեկտորների աշխատողներին: Հիմա այդ չափորոշիչով եթե չափվի Նիկոլի Հայաստանը, ինչպիսի՞ պետություն այն կհամարվի: Կհամարվի Հայիթիի կարգի պետություն և, ըստ էության, համարվում էլ է՝ այն տաբերությամբ, որ այստեղ ապրում են արմենոիդներ, այնտեղ՝ նեգրոիդներ կամ, արգելված տերմինաբանությամբ, նեգրեր: