09:35 , 29 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Լոնդոնում հարյուրավոր մարդիկ մասնակցել են վարչապետ Դևիդ Քեմերոնի նստավայրի մոտ անցկացված հանրահավաքին՝ ուղղված Սիրիայում ռազմական միջամտություն ցուցաբերելու ծրագրերի դեմ:
Ակցիան կազմակերպել էր «Դադարեցրե´ք պատերազմը» կոալիցիան, որը ծրագրում է առաջիկա շաբաթ օրը համանման միջոցառում անցկացնել Թրաֆալգար հրապարակում: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը շղթայել էր Դաունինգ սթրիթ 10-ը, որտեղ մասնակիցները նստացույց են արել:
Երկրի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հստակ հասկացնել է տվել, որ Լոնդոնը պատրաստ է դաշնակիցների հետ համատեղ ռազմական գործողություններ սկսել ՄԱԿ ԱԽ-ի համաձայնության բացակայությամբ: