Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս


11:13 , 20 հունիս, 2022

Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-21-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կառավարության ղեկավարը Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: