«Ժողովուրդ». Իշխանությունները համաներում կհայտարարեն


09:04 , 29 օգոստոս, 2013

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ համաներում հայտարարել։

 «Հավելյալ տեղեկություններ, այդ թվում՝ թե Քրեական օրենսգրքի որ հոդվածների վրա է տարածվելու այն, դեռևս հայտնի չեն։ Տեղեկությունը պարզելու նպատակով  «Ժողովուրդը» դիմել է Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանին։

 «Բոլոր նմանատիպ որոշումները պատշաճ կարգով և ժամանակին կտեղեկացվեն և հանրությանը, և ԶՄ-ներին։ Ներկայումս ես նման տեղեկատվություն չունեմ»,- ասել է նա։