Երևանի քաղաքապետարանն ու «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Աջափնյակի կայարանի նախագծման համար․ Տիգրան Ավինյան
11:13 , 18 հունիս, 2022
Սանկտ-Պետերբուրգում ներկա եմ գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։ Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։
Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով։