08:37 , 29 օգոստոս, 2013
«Առավոտ» օրաթերթը գրում է.
«Երեկ պատասխանելով հարցին՝ Դուք մասնակցե՞լ եք Արարատ Զուրաբյանի ծնունդին, վարչապետ Տիգրան Սարգպանը թամադայության է արել այդ խնջույքին, և արդյոք նա՞ է ֆինանսավորում ՀՀՇ-ն, ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց.
«Ես Հայաստանում չեմ եղել, եթե լինեի, ապա կլինեի առաջին շարքերում, հաճույքով կնշեի իմ ընկերոջ 50-ամյակը, կվարձեի ինչ-որ ձևով ուրախություն մտցնեի՝ մյուս հարցին էլ հարցով պատասխանեմ՝ վա՞տ է, որ վարչապետը մասնակցել է։ Ինձ թվում է՝ դա վերջին տարում վարչապետի ամենահամարձակ քայլերից է եղել։ Ես ողջունում եմ, չգիտեմ՝ ովքեր են այնտեղ եղել, բայց կարծում եմ՝ այդ ծնունդին չեն մասնակցել այն մարդիկ, որոնք Արարատ Զուրաբյանի հետ երկար ճանապարհ են անցել և իրենց ընկեր էին համարում, սակայն ինչ-ինչ ներքին հայտարարության պատճառով այդ մարդիկ մի օր Արարատ Զուրաբյանին համարեցին թշնամի։
Ես մամուլից գիտեմ, որ վարչապետը մասնակցել է Արարատ Զուրաբյանի ծնունդին, լավ է արել, խմել է նրա կենացը։ Եթե ինքը «Bentley» նվիրեր Արարատ Զուրաբյանին, ես կդատապարտեի, եթե ֆինանսավորեր այդ խնջույքը, էլի կդատապարտեի, բայց նման բաներ չեն եղել։ ՀՀՇ-ին էլ չի ֆինանսավորելու ոչ վարչապետը, ոչ էլ այն մարդը, ով ֆինանսավորում է այլ ընդդիմադիր ուժերին»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: