Ի՞նչ ճակատագիր է սպասվում Սյամոյին


14:07 , 17 հունիս, 2022

Մամուլում տեղեկություններ են սպրդել Բաբայան Սյամոյի կապրիզների հնարավոր պատճառների ու նրան սպասվող ճակատագրի մասին: Ասում են՝ հնարավոր է նշանակվի ԳՇ պետ՝պաշտոն,որն,ինչպես հայտնի է, թափուր է մնում բավական երկար ժամանակ:

Ինչ վերաբերում է՝ Սյամոյի կողմից Անդոնի բոյկոտվելուն, ապա նույն աղբյուրի համաձայն՝դա պայմանավորված է եղել այն հանգամանքով,որ չեն արդարացել Սյամոյի սպասելիքնրը՝ ՊՆ-ում նշանակվելու բարձր պաշտոնի:

Տեղեկությունն ուշագրավ է, իհարկե, ոչ միայն կամ գուցե նույնիսկ ոչ այնքան Սյամոյի կյանքում հնարավոր նոր զարգացումների, որքան հենց Հայաստանին սպասվող ճակատագրի տեսանկյունից: Բանն այն է, որ բացառված չէ, որ Սյամոյին ԳՇ պետի պաշտոնում հնարավոր նշանակումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն ներքին գործոններով, որոնք, իհարկե, չափազանց կարևոր հանգամաք են դիտարկվում որոշումներ ընդունելիս, այլ՝ առավելապես արտաքին, և ահա այստեղ է, որ Սյամոյի՝ նման պատասխանատու պաշտոնին նշանակման մասին միտքը իսկական սարսափ է առաջացնում:

Սյամոն ապացուցել է, որ բացարձակապես կոմպլեքսներ չունի՝ հայրենիքը թշնամուն հաննձելու հարցում. 44-օրյա պատերազմական ներկայացումը գլուխ չէր գա, եթե դրան անմիջական մասնակից չդառնար Սյամոն: Դա փաստ է:

Հնարավո՞ր է, արդյոք, որ հիմա էլ Սյամոյի ծառայությունների կարիքը զգացվի ասենք «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում. այդ ուղղությամբ ներկա փուլում բավական լուրջ խմորումներ են ընթանում, և բացառված չէ, որ բանը կհասնի նոր պատերազմին, ինչի մասին ակնարկում է Ալիևը, չի հերքում Նիկոլը:

Պապիկյան Սուրիկը, պարզ է, ձևական ֆիգուր է՝ ՊՆ շենքում, ուստի բացը կարող է լրացնել Աննայի հետ բունկերներում պահակություն արած Սյամոն՝ ուսուլով կազմակերպելով հնարավոր նոր պատերազմական գործողություններն այս անգամ արդեն Սյունիքում: Եթե հաջողվեց կոտրել Իրանի դիմադրությունն, ապա Նիկոլը մեկ ակնթարթ անգամ չի հապաղի՝ Զանգեզուրը քոռուփուչ անելու հարցում:

Ախր իգիթը խոստացել է, իսկ իգիթները չեն խախտում պայմանավորվածությունները Կովկասում: