Եթե իրավաբանը առողջապահության նախարար է, պատմաբանը` պաշտպանության նախարար, այս աղջիկն էլ կարող է գլխավոր դատախազ լինել


18:07 , 16 հունիս, 2022

Եթե իրավաբանը առողջապահության նախարար է, պատմաբանը` պաշտպանության նախարար, այս աղջիկն էլ կարող է գլխավոր դատախազ լինել։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հաստատեց, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջիկայում առաջադրելու են Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին։ Եվ ի՞նչ կա էլ զարմանալու։ հետո ի՞նչ, որ Այս 35 տարեկան աղջիկը կյանքում դատախազ չի եղել։ Գոնե ի տարբերություն մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մի 10 տարվա փորձ ունի իրավական համակարգերում, մի բան որը, որ շատ շատերը չունեն։
Նրա փոխարեն կարող էին առաջարկել դեղագետի, լեզվաբանի, պարուսույցի։ Օրենքի պահա՞նջն էր խանգարում։ Սուտ է։ Օրենքը կփոխեին ու կնշանակեին իրենց նախընտրած անձին։ Ի՞նչ կա որ։