Հակոբ պապու հեքիաթները


13:40 , 16 հունիս, 2022
Ծերունական մարազմի համահայկական խորհրդանիշի վերածված ՔՊ-ական պատգամավոր Ասլանյան Հակոբը հայտարարել է, թե Ալիևն այսօր Հայաստանի հետ չի կարողանում առաջվա պես խոսել, որովհետև Փաշինյանի թիկունքում ժողովուրդն է:

Հակոբ պապին բացարձակ անմեղսունակ է, փաստորեն, մարդը չի կարողանում 9-ը 6-ից տարբերել: Այստեղ երկու հանգամանք կա,որ խեղաթյուրել է ՔՊ-ական ծերունին. մեկը Ալիևի իրական վարքն է, մյուսը՝ Նիկոլ-հասարակություն կապը:

Առաջինի մասով պետք է նշել, որ Ալիևը ցայսօր շարունակում է «նոլդու Փաշինյան»-ի ոճի իր երկխոսությունը կամ հաճախ մենախոսությունը Նիկոլի հետ՝ այդպես էլ կարոտ մնալով որևիցե ադեկվատ արձագանքի վերջինիս կողմից: Տեսնես այդ ո՞վ է, որ մինչ այս պահը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ողջ Զանգեզուրը, որի մեջ մտնում է մի քանի հայաստանյան մարզ, համարելով «պատմական» Ադրբեջանի տարածք: Որևիցե երկխոսություն պապիկը նկատե՞լ է Բաքվի ու Երևանի միջև՝ բացի առաջինի կողմից վերջինիս հասցեին հնչող ուլտիմատիվ պահանջներից ու հայտարարություններից: Կամ ինչո՞ւ նյարդայնանա Աիևն, եթե նրա եղբայր Նիկոլը կոնկրետ ժամանակացույցով կյանքի է կոչում թուրք-ադրբեջանական սցենարը՝ Հայաստանը զուտ տերիտորիայի վերածելով:

Մյուս նկատառման հետ կապված նշենք, որ ժողովրդի՝ Փաշինյանին աներկբայորեն սատարելու մասին Հակոբ պապու ակնարկներն առհասարակ մեզ շրջապատող աշխարհի ու իրականության հետ կապ չունեն. Փաշինյանն այսօր չունի ժողովուրդ իր կողքին, ինչի ապացույցն, օրինակ գինու օրերին նրա պահվածքն էր,ընդդիմության փողոցային պայքարի թեժ օրերին Գնելի չստացված փորձը՝ նորմալ ցույց կազմակերպելու և այսպես շարունակ: Ինչպե՞ս կարող է մուրճով մարդը, որը պատահաբար, բախտի բերմամբ հայտնվել է վարչապետի աթոռին, վայելի հանրության աջակցությունը: Ուրիշ բան, որ եթե նույնիսկ ողջ մարդկությունն էլ դուրս գա Երևանի փողոցներ ու պահանջի հրաժարականը նրա, այդ պահանջն այդպես էլ չլսված կմնա: Դա այլ հարց է և բացարձակապես կապ չունի պապու բստրած բաների հետ:

Ընդհակառակը՝ հենց ընդդիմության ուժն է, որ օտարներին ու թշնամիներին գոնե ինչ-որ չափով հանգարք է ներշնչել Հայաստանի նկատմամբ՝ որոշակիորեն չեզոքացնելով «Փաշինյանի էֆեկտը»: