Դուք սխալ եք, պարոն Բաղդասարյան


02:36 , 29 օգոստոս, 2013

Զարմանում եմ՝ ի՞նչ տրամաբանությամբ է պրն. Ս. Բաղդասարյանը եթերից պնդում, որ «Բարսելոն» տարբերակն ավելի ճիշտ է... Անշուշտ, հարգում եմ վերջինիս թողած ավանդը մարզական լրագրության մեջ, սակայն... քաղաքի անունը Բարսելոնա է, ուստի՝ Բարսելոնայի, Բարսելոնայից, Բարսելոնայում: Շատ անմիտ է այն մեկնաբանությունը, թե իբր այսպես ավելի կրճատ է. կրճատ է, բայց ճիշտ չէ: Նույն տրամաբանությամբ ասենք այսպես. «Երևանի Միկի ֆուտբոլիստները». ինչո՞ւ երկու տառ ավելացնենք, այսպես ավելի հարմար է... Չնայած Ձեր պատկառելի փորձին, Ձեր թողած անուրանալի ավանդին՝ թույլ տվեք ասել, որ Դուք սխալ եք, պրն. Բաղդասարյան: