Ուկրաինայում գերեվարվել են ամերիկացի երկու նախկին զինծառայողներ. The Telegraph


00:08 , 16 հունիս, 2022

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ի երկու նախկին զինվորականներ Ալեքսանդր Դրյուկը և Էնդի Հյունը գերի են ընկել Խարկովի մոտ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

«39-ամյա Ալեքսանդր Դրյուկեն և 27-ամյա Էնդի Հյուն որպես կամավորներ ծառայել են ուկրաինական բանակի կանոնավոր ստորաբաժանումներից մեկում։ Ենթադրաբար նրանք առաջին ամերիկացի զինվորներն են, որոնք դարձել են Ռուսաստանի ռազմագերիներ»,- գրում է թերթը։

Ավելի վաղ ԴԺՀ-ում մահապատժի էին  դատապարտվել երեք վարձկաններ Մեծ Բրիտանիայից և Մարոկկոյից:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ մահապատժի դատավճիռները «օրինակ կծառայեն զինվորների համար», ովքեր կռվում են Կիևի կողմից։