Ինքնախաբեության զոհը


15:48 , 15 հունիս, 2022
Աղազարյան Հովիկը ոգևորվել է: Պարզվում է՝ ընդդիմադիրների պայքարի մարտավարության փոփոխությունը Հովիկը գնահատել է որպես սեփական թիմի հաղթանակ՝ վերջում եզրակացնելով, որ ժողովուրդն իրենց աներկբայորեն վստահում է: «Ընդդիմադիր մեր գործընկերներն անհանգստացած էին իշխանության կողմից վարվող քաղաքականությամբ: Այդ անհանգստությամբ դուրս եկան՝ ժողովրդին ներկայանալու և իրազեկելու, իսկ ժողովուրդը չանսաց, ինչը նշանակում է, որ ժողովուրդը վստահում է իշխանության վարած քաղաքականությանը»,-մասնավորապես՝ հայտարարել է «խելքի կճուճը»:

Աղազարան Հովիկի նմանօրինակ հայտարարությունը հուշում է, որ ՔՊ-ում կարծես լավ չեն ընկալել ընդդիմության ուղերձը. պայքարը ոչ թե դադարել է, ընդդիմությունն էլ, գլուխը կախելով, վերադառնում է տուն, այլ ընդամենը տեղի է ունենում մարտավարության փոփոխություն՝ հաղթանակի հստակ խոստմամբ: Բայց Հովիկն, օգտվելով առիթից, փորձում է հանրությանը մատուցել իրականության իր՝ խեղաթյուրված տարբերակը՝ երևակայելով, թե իբր ժողովուրդը ՔՊ-ականների կողքին է, բայց լքել է ընդդիմությանը:

Ի գիտություն Հովիկի՝«մեղր ասելիս մարդու բերանը չի քաղցրանում», և ինքն էլ շատ լավ գիտի, որ ՔՊ-ականների իշխանությանն երկար չի մնացել՝ անկախ ընդդիմության որդեգրած մարտավարությունից:

«Ճտերն աշնանն են հաշվում»…