Ես ու Վենսանը միշտ կսիրենք իրար. Մոնիկա Բելուչին՝ ամուսնալուծության մասին


23:48 , 28 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Վերջին օրերին լուրեր են տարածվել Մոնիկա Բելուչիի և Վենսան Քասսելի ամուսնալուծության մասին: 

Հոգնելով այս կապակցությամբ տարածված կեղծ լուրերից՝ Մոնիկան փոքր հարցազրույց է տվել, որտեղ մեկնաբանել է ամուսնու հետ իր ամուսնալուծությունը: Նա հայտնել է, որ ամուսնալուծության պատճառն իրենց ապրելակերպն է: Նրա խոսքերով՝ եթե նույնիսկ ճանապարհները բաժանվել են, իրենք միշտ լավ ընկերներ, հարազատներ կմնան: 

Մոնիկան հայտարարել է, որ ինքն ու Վենսանը տարբեր աշխարհներից են, տարբեր կյանքով են ապրում և երբեմն հանդիպում են ընդհանուր տարածքում: Սակայն յուրաքանչյուրն անկախ է, և դա միասին լինելու միակ միջոցն է: 

Վերջին տարիներին ամուսիններն ապրել են մի քանի երկրներում՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Բրազիլիայում և Բրիտանիայում՝ կիսվելով աշխատանքի և անձնական կյանքի միջև: Վերջերս Մոնիկա Բելուչին Բրազիլիա էր տեղափոխվել՝ հավանաբար համատեղ կյանքը հարթելու նպատակով, սակայն, ակնհայտ է, որ այդ փորձերն ապարդյուն են անցել։

Լուսանկարները՝ այստեղ