Կառավարության անգործության հետևանքով մենք աշխարհին հետաքրքիր ենք միայն որպես մետաղի հումք


00:19 , 29 օգոստոս, 2013

Վերջերս մամուլ հրապարակում եղավ, որ Ճապոնիան ուզում է Հայաստանում դեսպանատուն բացել քանի, որ Ծագող արևի երկրում հետաքրքրություն կա մեր ընդերքի նկատմամբ: Հայաստանի ապիկար կառավարության անգործության հետևանքով մենք աշխարհին հետաքրքիր ենք միայն որպես մետաղի հումք:Ու հիմա ով ասես չի փորում մեր ընդերքը:էլ ռուսները, էլ անգլոսաքսերը էլ գերմանացիները:Հնդիկները փորեցին ու գնացին, Չինացիք դեռ բզբզում են ու հիմա էլ սամուռայները: Բազմագույն են մեր էկոգաղութարարները: