22:59 , 28 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Թայվանցի հոգեբանների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ամենաերջանիկ մարդիկ իրատեսա-լավատեսներն են, քան հոռետեսները կամ չափից դուրս լավատեսորեն տրամադրված մարդիկ: Այս մասին հաղորդում է Federal Post-ը:
Փորձաքննության արդյունքում հարցման են ենթարկել 200 ուսանողների և ասպիրանտների: Պարզվել է, որ լավատեսներին կարելի է 2 խմբի բաժանել՝ իդեալիստների և իրատեսների: Իրատես-լավատեսներն ավելի բարձր գնահատականներ են ստացել, քան նրանց երազկոտ հասակակիցները: Սոֆի Չուի կարծիքով՝ դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնց մոտ պակասում է իրատեսությունը, չեն կարող ճիշտ գնահատել իրենց հնարավորությունները:
Հոգեբան Սոֆի Չուն կարծում է, որ իրատես-լավատեսները հակված են դրական կանխագուշակումներ անելու, որոնք նրանց շատ հաջողակ են դարձնում:
Իրատես-լավատեսն այն մարդն է, ով նայում է կյանքի պայծառ կողմին, սակայն իրատեսական պատկերացում ունի ներկայի և մոտ ապագայի մասին: Նման մարդիկ ավ արդյունքների հասնելու համար օգտագործում են իրենց իրատեսությունը, իսկ դրական աշխարհայացքն օգնում է նրանց դեպրեսիայի մեջ չընկնել: