Բանակում չեմ ծառայել, իսկ պատերազմի ժամանակ ղեկավարել եմ «Գեղարքունիք» ջոկատը․ ՔՊ-ական պատգամավոր


13:43 , 14 հունիս, 2022

Ես երբեք Իշխան Սաղաթելյանի տուն չեմ գնացել, թող խոսի Իշխան Սաղաթելյանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, որ շատ բան կարող է ասել Սարգսյանի մասին, բայց ելնելով նրանից, որ Նարեկ Գրիգորյանը իրենց տուն է գնացել, չի ասի։

Հարցին՝ ճիշտ են արդյոք այն տեղեկությունները, որ բանակ չգնալու համար կտրել է իր երակները, Սարգսյանը ասաց․

«Մի երկու անգամ դա հերքել եմ, դա անբարո սուտ է։ Բանակում չեմ ծառայել, դրան ևս անդրադարձել եմ, իսկ պատերազմի ժամանակ ղեկավարել եմ «Գեղարքունիք» ջոկատը, եղել եմ 1-ին վաշտի հրամանատարը»,- նա։