Ոստիկանները բերման են ենթարկել Ֆրանսիայի հրապարակում վրանների ուղղությամբ մեքենան վարած անձանց


12:27 , 14 հունիս, 2022

Այսօր Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի հրապարակում անհայտ անձինք ոստիկանների աչքի առաջ մեքենան վարել են վրանների ուղղությամբ, ուր մարդիկ են եղել։

Tert.am-ի հետ զրույցում ոստիկանությունից միջադեպի վերաբերյալ տեղեկացրեցին, որ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հետապնդել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով երեք անձի բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նախապատրաստվում են նյութեր։