Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է զոհվել


12:13 , 14 հունիս, 2022

Արցախի Քարվաճառի շրջանում, որը 44-օրյա պատերազմի արդյունքներով հանձնվել է Ադրբեջանին,
 N զորամասում ադրբեջանցի զինծառայող է զոհվել, հայտնում է Qafqazinfo-ն։

Երեկ ժամը 16:30-ին զորամասի տարածքում հոսանքահարվելու հետևանքով մահացել է 2003 թվականին ծնված զինծառայող Ռիյադ Ալիյարովը։