22:19 , 28 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Հիվանդության պատճառով, որը սկսվել է սովորական մրսածությունից, վիրաբույժները ստիպված են եղել հեռացնել բրիտանացի աշակերտի գանգի կեսը: Այդ հիվանդությունը գանգի ճակատային հատվածում հանգեցրել է լորձաթաղանթի բորբոքման:
Չնայած բարդ վիրահատությանը, որի նպատակը վարակը դադարեցնելն էր, 9-ամյա Օլիվեր Քիրքը դեռևս սովորում է դպրոցում: Վիրահատական միջամտության հետևանքով տղայի ուղեղը ծածկված է մնացել միայն մաշկի շերտով, որի պատճառով նա 5 ամիս հեծանվի սաղավարտ է կրել:
2 շաբաթ առաջ բժիշկները նրա գլխում խեցուց շերտ են տեղադրել, որը կփոխարինի գանգի ոսկորներին: Այժմ տղան «ազատվել է» սաղավարտից և անհամբերությամբ սպասում է նոր ուսումնական տարվա սկզբին:
Ըստ բժիշկների՝ դա առաջին դեպքն է, երբ գանգի մի հատվածը վիրահատության է ենթարկվել և հեռացվել վարակի և ոչ թե վնասվածքի պատճառով, հաղորդում է Federal Post-ը:


