Ստում է Գուգո՞ ն, թե՞ ստում էր Նիկոլը


18:19 , 11 հունիս, 2022

Ստում է Գուգո՞ ն, թե՞ ստում էր Նիկոլը


Խոսելով 44-օրյա պատերազմի անխուսափելիության ու հավանականության, դրա պատճառների մասին՝ Արսենյան Գուգոն, թոթափելով իր ու իր թիմի ուսերին ծանրացած պատասխանատվությունը, հայտարարել է, թե անկախ ամեն ինչից պատերազմն անխուսափելի էր, քանի որ Ադրբեջանը կառուցել էր գործարաններ, զինանոցներ, հզորացրել էր ռազմարդյունաբերությունը ոչ այն հաշվարկով, որ արցախյան խնդիրը ստանար դիվանագիտական լուծում. ինչ էլ անեին, 5+2-ին էլ համաձայնվեին, Բաքուն գնալու էր պատերազմի ճանապարհով, քանզի ուներ ռևանշի, ոտնահարված արժանապատվության խնդիր:

Գուգոն, ինչպես ասում են, լկտիաբար ստում է ու խաբում, նա մանիպուլացնում է: Բանն այն է, որ անհնար է նման եզրահանգման չգալ, եթե Գուգոյին լսողի ուղեղը ոչ թե հավի է, այլ՝ նորմալ. բա Նիկոլի հայտնի պառլամենտական ելույթն ի՞նչ անենք, Գո՛ւգ ապի, էն ելույթը, որ դարձավ ընդդիմության փողոցային պայքարի հիմքը՝ վեջնականապես դիմակազերծելով դաժան իրականությունը: Չմոռանանաք Նիկոլի ցնցող խոստովանությունն այն մասին, որ պատերազմ կարող էր և չլինել, եթե ինքը համաձայնվեր խաղաղ ճանապարհով գնալ զիջումների. կլիներ նույն արդյունքը, բայց առանց պատերազմ՝ըստ Նիկոլի: Իսկ սա նշանակում է, որ կա՛մ ստել է Նիկոլը, կա՛մ խաբում է Գուրգենը՝ շեֆին իբր պարզերես անելով:

Հիմա ո՞վ է խաբեբան ու խեղկատակը, թո՛ղ ասի Գուգոն ինքը: