21:19 , 28 օգոստոս, 2013
Անսպասելի զարգացումներ են սկսվել միջազգային մակարդակով՝ կապված Սիրիայի վրա ԱՄՆ-ի ռազմական ագրեսսիա իրականացնելու պլանի հետ: Բոլորի համար անսպասելիորեն Եգիպտոսը հայտարարել է, որ փակում է Սուեզի ջրանցքը բոլոր տիպի ամերիկյան ռազմանավերի ու դրանց սպասարկող նավերի համար:
Նման հայտարարությամբ է հանդես եկել գեներալ Աբդել Ֆատտահ ալ-Սիսին՝ այդ կերպով բավականին բարդ կացություն ստեղծելով ամերիկացիների ու իրենց դաշնակիցների համար: Գեներալը հայտարարել է, որ Եգիպտոսը քաղել է դասեր՝ Իրաքյան պատերազմի փորձից ու այլևս չի պատրաստում նպաստել ցանկացած արաբական երկրի դեմ մղվող պատերազմի: