2017-ին նախագահի խոստացած միջին աշխատավարձի բարձրացման հետ մեկտեղ, կթանկանա նաև կյանքը


21:06 , 28 օգոստոս, 2013

Այսօր երկրի նախագահը խոստացել է, որ 2017թ-ին նվազագույն աշխատավարձը կազմելու է 90000 դրամ՝ այսօրվա 45000-ի փոխարեն:
Ես տնտեսագետ չեմ ու չեմ կարող ասել, թե նախագահի նշած թիվն ինչ հաշվարկների վրա է կառուցված, գործ ունենք մասնագիտական հաշվարկների, թե? ցանկությունների հետ:
Բայց մի բան հստակ է՝ 2017-ին դեռ չորս տարի ժամանակ կա ու ակնահայտ է, որ այդ ընթացքում կյանքը թանկանալու է: Օրինակ, ակնհայտ է, որ գազի եւ էլեկրաէներգիայի գինն այդ ընթացքում առնվազն մի անգամ ու գուցե ավելի շատ թանկանա:
Իսկ դա նշանակում է, որ 90000-ը դարձյալ լիելու է գոյատեւման փող, յոլա գնալու գումար, ըստ այդմ՝ մեր երկիրն ու նրա քաղաքացիները ապրելու են՝ առանց ամբիցիաների, որակյալ կյանքի երազանքի: