Երևանում սկսվել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը


11:53 , 10 հունիս, 2022

Երևանում սկսվել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր: