19:31 , 28 օգոստոս, 2013
Pastinfo.am-ը գրում է.
Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, այսօր սկսվեց մուրացկանությամբ զբաղվելու համար երկու և ավելի երեխաների հավաքագրելու, նրանց շահագործելու և գողության մեջ ներգրավելու գործով դատաքննությունը: Նախնական դատական նիստին դատավարության բոլոր մասնակիցները չէին ներկայացել, մասնավորապես ներկա չէին գործով տուժող Արարատ Կիրակոսյանը և իր ներկայացուցիչը, սակայն դատարանը գտավ, որ նրանց բացակայությամբ հնարավոր է անցկացնել առաջին դատական նիստը եւ սկսվեց դատաքննությունը։ Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի Արման Գիվարգիզովը երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով տասնութ տարին չլրացած` Արարատ Կիրակոսյանի, Միսակ Բասեյանի և Վռամ Ղազարյանի` ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու առումով վերջիններիս վիճակի խոցելիությունը, 2013թ. հունվար ամսին, խաբեությամբ` հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել է մինչև մարտի 19-ը և նրանց դրել և պահել է շահագործման մեջ` ստանալով և տնօրինելուվ Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները: Նախաքննությամբ պարզ է դարձել, որ Ա. Գիվարգիզովը 2013թ. հունվարի կեսերին Մաշտոցի պողոտայում գտնվող ինտերնետ ակումբում ծանոթացել է գործով տուժող, անչափահաս Արարատի հետ, ապա օգտվելով անփաչահասի խոցելի վիճակից՝ վերջինս փախել էր տնից, բնակության վայր չուներ, հայրը վաղուց լքել էր ընտանիքը ու մեկնել ՌԴ, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել ու մինչև մարտի 19-ը շահագործել է նրան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ