22:04 , 28 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Պակիստանը քչերին գեյերի համար Մեքքա կթվա: Բայց կան մարդիկ, որոնք կասեն, որ գեյերը այդ երկրում հիանալի են ապրում և նույնիսկ կասեն Կարաչի քաղաքը գեյերի համար դրախտ է:
Ընդհատակյա երեկույթներ, տաճարի մոտ խմբակային սեքս և հաշվարկով ամուսնություններ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, ահա այն անակնկալներից մի քանիսը, որ կարող է առաջարկել Պակիստանը: Խիստ սոցիալական պահպանողականության ետևում թաքնված է փթթող միասեռական կյանքը:
Դանյաալն, ինչպես ինքն է խնդրել իրեն անվանել, 50-ն անց գործարար է: Նա ապրում է Կարաչիի հարուստ թաղամասում և գեյ-երեկույթներ է կազմակերպում իր սմարթֆոնի օգնությամբ:
«Մոտ 12 տարի առաջ ես առաջին անգամ մուտք ունեցա համացանց, ես արագ երեք տառ գրեցի G-A-Y: Անմիջապես մի խումբ գտա, իսկ այս քաղաքից մեծ թվով մարդկանց հետ կապ հաստատեցի»,- պատմում է նա:
«Հիմա հավելումներ կան սմարթֆոնների վրա, որոնք GPS են օգտագործում, որպեսզի պարզեն, թե որտեղ են գտնվում մյուս գեյերը, ովքեր գրանցված են կայքում: Պակիստանում ամեն պահի հարյուրավոր գեյեր են առցանց կապի մեջ»,- հավաստիացրել է տղամարդը:
Գեյ-երեկույթներ հաճախ են կազմակերպվում, այնքան հաճախ, որ ինչպես կատակում է Դանյաալը, ինքն իր համար էլ գրեթե ժամանակ չի ունենում: «Եթե ուզում եք սեքսով զբաղվել, ուրեմն սա դրախտ է գեյերի համար: Եթե դուք ռոմանտիկ հարաբերություններ եք փնտրում, ապա դա շատ դժվար կլինի»,- խոստովանում է նա: