10 ցնցող տեսություն առասպելական քաղաք Ատլանտիսի մասին


22:10 , 28 օգոստոս, 2013

Այն բանից ի վեր, ինչ երկու հազար տարի առաջ Պլատոնն իր գրվածքներում հիշատակել է Ատլանտիս կոչվող վայրի մասին, գիտնականները բանավեճերի են բռնվել այն բանի շուրջ, թե արդյոք այդ վայրն իրականում գոյություն ունի, թե ոչ: Քչերն են Պլատոնի խոսքերը լուրջ ընդունում: Շատերի կարծիքով` չէր կարող պատահել այնպես, որ գոյություն ունենար այնպիսի մի քաղաքակրթություն, որն այնպես անհետանար Երկրի երեսից, որ նույնիսկ փոքրիկ հետք անգամ չմնար դրանից, ինչպես օրինակ փիղը քայլեր ձյան վրայով ու ոտնահետքեր չթողներ, բայց մարդիկ անտեսեին նրա գոյությունը կամ էլ ներկայացնեին որպես ինչ-որ ֆանտաստիկ, ոչ ոքի կողմից չհաստատված պատմություն, հեքիաթ: Սակայն սա իրականում այնքան էլ անմիտ տարբերակ չէ, քանի որ Պլատոնն այս վայրը այնքան մեծ էր նկարագրել, որքան Հյուսիսային Աֆրիկան ու Ասիան միասին վերցրած: Այսպիսի հսկայական տարածք ընդգրկող քաղաքակրթությունից դժվար թե ոչ մի հետք մնացած չլիներ:
Արդյո՞ք Ատլանտիսն իրականում գոյություն է ունեցել, և եթե այո, ապա որտե՞ղ կարող էր այն լինել: Այսօր իհարկե այս հարցի պատասխանը ոչ ոք դեռևս վստահորեն չի կարող տալ, սակայն հարցերին պատասխանելու բազմաթիվ փորձեր հանգել են տարբեր տեսությունների առաջ գալուն, որոնցից որոշներն ավելի ընդունված են, քան մյուսները, իսկ որոշներն էլ նույնիսկ գիտական համայնքի կողմից որոշակի պաշտպանության են արժանանում, սակայն դրանք բոլորն էլ ուղղակի ենթադրություններ են: Եկեք միասին պարզենք այդ տեսություններից 10-ը:

10. Ատլանտիսն ուղղակի գեղարվեստական պատմություն է:

1

Այս պատմության ավանդական տարբերակը, որը հիմնականում պաշտպանում են գիտնականներն ու պատմաբանները, այն է, որ Պլատոնի «Կրիտիաս» և «Տիմեոս» աշխատություններում հիշատակված հսկայական հարուստ քաղաքը ուղղակի գեղարվեստական բնույթի պատմության մասն է, որը նախատեսված էր ընթերցողի համար հետաքրքիր ընթերցանություն ապահովելու համար, ինչպես նաև նրանց` գոռոզության ու ամբարտավանության և աստվածներին թիկունք դարձնելու վտանգները ցույց տալու նպատակ ուներ, և որ Պլատոնը երբեք էլ մտադրված չի եղել ներկայացնելու Ատլանտիսը որպես իրական, գոյություն ունեցող վայր: Այս տեսությունն ապացուցում է հենց ինքը Պլատոնը` գրելով այն մասին, թե կղզին հույներին էր նվիրել Պոսեյդոնը, ով սիրահարվում է Ատլանտիսի առաջին արքայի դստերը, ումից նա բազմաթիվ երեխաներ է ունենում և ում էլ նվիրում է այդ կղզու տարբեր հատվածներ: Նա նաև նշում է այն մասին, թե ատլանտիսցիները ջախջախվել են հույների և Արևելյան Միջագետքի բնակիչների կողմից 12,000 տարի առաջ (առաջին քաղաքակրթությունների ի հայտ գալուց հազարավոր տարիներ առաջ), որը ապացուցում է, որ ամբողջ պատմությունն ուղղակի հորինվածք է: Եվ հարց է առաջանում` եթե մենք ընդունում ենք, որ Ատլանտիսը գոյություն է ունեցել, ուրեմն նաև ընդունում ենք դրա շուրջ հյուսված աստվածների հետ կապված պատմությունները և հետևաբար նաև հաստատում դրանց գոյությունը:

9. Ատլանիսը հորինված էր, սակայն համաշխարհային ջրհեղեղի մասին պատմությունն` իրական:

1

Պլատոնը պատմության մեջ բազմիցս նշում է ջրհեղեղի մասին, որը տեղի էր ունեցել իր ապրած ժամանակից հազարավոր տարիներ առաջ, և որը բնաջնջել է աշխարհի գրեթե մեծ մասը` թողնելով մարդկության միայն մի փոքր հատված, որից էլ նորովի սկսել է զարգանալ ու բազմանալ մարդկությունը: Ըստ այս տեսության` Ատլանտիսի պատմությունը, որն ուղղակի Պլատոնի երևակայության արդյունքն է, ոգեշնչված է պատմական իրական դեպքերից, այս դեպքում` մեծ ջրհեղեղից, որը Պլատոնի ծննդից հազարավոր տարիներ առաջ է տեղի ունեցել: Կարո՞ղ էր արդյոք այս հիշատակումը վերաբերել Սառցե դարաշրջանի վերջին, երբ համաշխարհային օվկիանոսի մակարդակը մի քանի դարում բարձրացել էր տասնյակ մետրերով` իր տակն առնելով հսկայական ցամաքային տարածքներ, կամ միգուցե այլ բան է տեղի ունեցել, օրինակ` հսկայական երկնաքար է ընկել օվկիանոսը, որի պատճառով էլ ջրերը տարածվել են` ծածկելով ցամաքը:

8. Ատլանտիսը Ատլանտյան օվկիանոսում կենտրոնական մայրցամաք է եղել, որը կործանվել է բնական աղետից:

1

Այս տեսությունն առաջ է քաշել գրող և Ատլանտիսը հետազոտող Իգնատիու Դոնելին: Իր 1882թ.-ին հրատարակված «Ատլանտիս` անդրջրհեղեղյան աշխարհ» գրքում նա առաջ է քաշում իր այն ենթադրությունները, թե Ատլանտյան օվկիանոսը ավելի քան 40մ խորություն է ունեցել և պարբերաբար ուղղահայաց անցումներ կատարելու է հակված եղել: Այն ժամանակ, երբ դեռևս օվկիանոսների մասին շատ բան հայտնի չէր շատերին, այս տեսությունը համոզիչ էր թվում մինչև ժամանակակից օվկիանոսագիտության ի հայտ գալը, երբ պարզ դարձավ, որ օվկիանոսը որոշ կետերում հասնում է մինչև 8000մ-ի և հակված չէ մեծ մայրցամաքներ ի հայտ բերելուն: Սա փաստորեն ոչնչացնում է Իգնատիուսի տեսությունը զուտ գիտական տեսանկյունից, սակայն կան մարդիկ, ովքեր դեռևս հակված են այս տեսությանը, թերևս այն բանի համար, որ Պլատոնը նշում էր, թե այս վայրը գտնվել է «Հերկուլեսի սյուներից» դուրս, որը Ջիբլարթարի նեղուցը նկարագրելու անտիկ բառակապակցություն է, որը ենթադրում է, թե այն Ատլանտյան օվկիանոսի կետրոնական ինչ-որ հատվածում է գտնվել:

7. Պլատոնը նկատի է ունեցել անտիկ Մինոյաններին և Թերա հրաբխի ժայթքելը:

1

Այս տեսությունը շատերի կողմից է ընդունվում, և ըստ սրա` Պլատոնը իր աշխատության մեջ նկատի է ունեցել ժամանակակից հունական Կրետե կղզին, որը նաև հայտնի է որպես Մինոյան քաղաքակրթության տուն, և որը անհետացել է Թերա (այժմ հայտնի է որպես Սանտորինի) հրաբխի ժայթքման հետևանքով Ք.ա 1600թ.-ին, որի հետևանքով ցունամիներ կարող էին առաջանալ ու ոչնչացնել Մինոյանների ծովածոցային քաղաքները: Ըստ այս տեսության` Պլատոոնն ուղղակի մի փոքր իդեալականացված ու չափազանցված է  ներկայացրել պատմական այս աղետն ու ոչնչացված քաղաքը:

6. Ատլանտիսը Սև ծովի ջրհեղեղի առասպելական վերապատմումն է:

1

Ըստ այս տեսության, որը առաջ է քաշվել վերջերս, Ատլանտիսն ու մեծ ջրհեղեղը, որոնց մասին գրել է Պլատոնը, նրա ծնվելուց հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած մի պատմական դեպքի առասպելական նկարագրությունն է: Միջերկրական ծովից Բոսֆորի նեղուցի ճեղքման ու Սև ծովի ջրհեղեղը, որը տեղի է ունեցել մոտավորապես Ք.ա 5600թ.-ին: Հնարավոր է, որ այդ ժամանակ որոշ քաղաքակրթություններ են ծաղկել այդ ափերին և այս բնական աղետի հետևանքով ջրի տակ անցել ու ոչնչացել, և որն էլ Պլատոոնի աշխատությունների հիմքն է դարձել:

5. Ատլանտիսը ավելի բարեխառն եղանակ ունեցող Անտարկտիդան էր

5

Չարլզ Հափգուդի` տեկտոնական սալիկների մասին հակասական տեսությունը, թե երկրակեղևը կարող էր հանկարծակի տեղափոխվել (նա պնդում էր, թե երկրակեղևը լողում էր հալված քարի մագմայի վրայով և պարբերաբար տեղափոխվում ստորգետնյա և գրավիտացիոն ճնշումների հետևանքով), մոտ տասներկու հազար տարի առաջ շատերի երևակայությունն է շարժել` կապված Ատլանտիսի հետ: Ըստ Հափգուդի` Անտարկտիդան մի ժամանակ ավելի դեպի հյուսիս է եղել: Ջերմաստիճանն ավելի բարձր է եղել այստեղ, ու այն բնակեցված է եղել զարգացած քաղաքակրթությունով: Հենց Անտարկտիդան էլ Պլատոնն անվանել է Ատլանտիս: Այնուհետև դրա` ավելի սառը հատված տեղափոխվելու հետևանքով այստեղ բնակվող քաղաքակրթությունները ոչնչացել են: Այնուամենայնիվ, այս տեսությունը գիտնականների կողմից չի ընդունվում, քանի որ ոչ մի ապացույց կամ փաստ չկա, որով կարելի լիներ բացատրել ցամաքի այդքան արագ տեղաշարժումը:

4. Ատլանտիսը վերաբերում էր անտիկ ժամանակների Լեմուրիա կոչվող մայրցամաքին

5

Ըստ որոշ ավանդույթների` գոյություն է ունեցել Լումերիաների կղզային քաղաքակրթություն, որը ենթադրաբար գտնվել է Հնդկական օվկիանոսի տարածքում: Այս մասին առաջինը հիշատակել է 19-րդ դարի կենդանաբան Փիլիպ Սկլատերը` հաշվի առնելով Հնդկական օվկիանոսի տարածքային առանձնահատկությունները, որոնք նա հայտնաբերեց այդ ժամանակ: Նա ենթադրում էր, թե Մադագասկարն ու Հնդկաստանը հնարավոր է, որ մի ժամանակ մի մեծ ընդհանուր մայրցամաքի մաս են կազմել, որը նա անվանեց Լեմուրիա` հաշվի առնելով տեկտոնական սալիկների մասին ժամանակակից տեսությունները: Եվ իսկապես, օրինակ Հնդկական օվկիանոսի հատակին խորտակված ցամաք գոյություն ունի, որի անունը Կերգուելյան բարձրավանդակ է, սակայն աշխարհագրական ոչ մի այնպիսի կառուցվածք չկա, որը կհամապատասխաներ Սկլատերի ենթադրյալ Լեմուրիաին: Իսկ անունը նա վերցրել է Մադագասկարի բնիկներ լեմուրների անունից:

3. Ատլանտիսն իրականում առասպելական երկիր Մուն է:

4

Մուն ենթադրյալ մայրցամաքի անուն է, որը, ըստ տարբեր ենթադրությունների, գոյություն է ունեցել կա՛մ Ատլանտյան, կա՛մ Խաղաղ օվկիանոսի տարածքում: Ենթադրվում է, որ մարդկության պատմության մայրամուտի շրջանում գոյատևած մարդիկ գաղթել են տարբեր աշխարհամասեր, ու նրանցից էլ հետագայում առաջացել ու կազմավորվել են տարբեր քաղաքակրթություններ: Այսօր գիտնականները անտեսում են Մուի և այլ ենթադրյալ խորտակված մայրցամաքների մասին հասկացությունները, քանի որ ֆիզիկապես անհնարին է, որպեսզի մայրցամաքը խորտակվի, կամ էլ ոչնչացվի ինչ-որ բնական աղետի պատճառով, այն էլ այդքան արագ ժամանակահատվածում: Բացի այդ` հնէաբանական, լեզվաբանական ու գենետիկական փաստերը հակադարձում են այն կարծիքին, թե հին և նոր աշխարհների անտիկ քաղաքակրթությունները նույն արմատներն ունեն ու սերել են մեկ քաղաքակրթությունից:

2. Ատլանտիսը գտնվում էր Հարավարևելյան Ասիայում:

4

Եթե ուսումնասիրեք Երկրի աշխարհագրության` Սառցե դարաշրջանից ի վեր տեղի ունեցած փոփոխությունները, կնկատեք, որ օվկիանոսի մակարդակը շատ ավելի ցածր է եղել, իսկ այն երկրամասը, որը մենք այսօր ճանաչում ենք որպես Ինդոնեզիայի կղզիներ, մի ժամանակ ամբողջական ցամաք է ներկայացրել իրենից, որն իր մեծությամբ գրեթե հասնում էր Արևմտյան Եվրոպային, և որը ձգվում էր Ավստրալիայից մինչև Հնդկական ենթացամաք: Այս տարածքի կլիմայական պայմանները հրաշալի էին տարբեր քաղաքակրթությունների բնակեցման ու ծաղկման համար: Այստեղ նույնիսկ կարող էր տեխնոլոգիապես զարգացած մեր քաղաքակրթության նման ինչ-որ քաղաքակրթություն լիներ, որը սառույցների հալման հետևանքով կարող էր ամբողջովին ջնջվել Երկրի երեսից:

1. Ատլանտիսը Բահամյան կղզիներն է եղել, Բերմունդյան եռանկյունու տարածքը, Կանարյան կղզիները և այլն:


Պլատոնի հիշատակած Ատլանտիսի մասին տեսությունները բազմազան են, ու մինչ այսօր չեն դադարում նորերն ի հայտ գալ: Ըստ դրանցից որոշների` Ատլանտիսը գտնվել է Ամերիկաների և Եվրոպա/Աֆրիկայի միջև գտնվող տարբեր հատվածներում: Սակայն այս տարածքում գտնվող կղզիներից և ոչ մեկը չի կարող լինել այն երկիրը, որի մասին հիշատակվում է Պլատոնի աշխատություններում. այս բոլոր տեսությունները ոչ մի ապացույց չունեն, և դրանք այնքան էլ խելքին մոտ չեն: Որոշ մարդիկ էլ Ատլանտիսը Բերմունդյան եռանկյունու չբացահայտված առեղծվածի հետ են կապում` պնդելով, թե Ատլանտիսը գտնվել է այդ տարածքում: