00:38 , 9 հունիս, 2022Lurer.com-ը գրում է.
Եվրախորհրդարանն աջակցել է բանաձեւին, որը կոչ է անում Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ինչպես նաեւ հնարավորինս շուտ Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ սպառազինություն։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Բանաձեւը հաստատվել է հունիսի 8-ի լիագումար նիստում։ Կողմ է քվեարկել 438, դեմ՝ 65, ձեռնպահ՝ 94 պատգամավոր։
Եվրախորհրդարանը ԵՄ խորհրդին առաջարկել է Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհել «որպես Ուկրաինայի ժողովրդի հետ համերաշխության հստակ քաղաքական ազդանշան»։